Բոբ Մարլիի ճշմարիտ ու խորը իմաստ պարունակող մտքերը
Հնարավոր է, որ դու նրա առաջինը չես և ոչ էլ վերջինն ու միակը։ Նա սիրել է նորից սիրելուց առաջ։ Բայց եթե նա սիրում է քեզ հիմա, բանն ինչու՞մն է։
Նա կատարյալ չէ, բայց չէ՞ որ դու էլ կատարյալ չես, ու դուք երկուսդ էլ երբեք կատարյալ չեք լինելու։
Բայց եթե նա ստիպում է քեզ ծիծաղել, ավելին, մտածի՛ր մի քանի անգամ, եթե նա քեզ հնարավորություն է տալիս մարդ լինելու, թույլ տալու սխալներ, հույսդ իր վրա դնելու և տալու նրան այն, ինչ կարող ես։
Հնարավոր է, որ նա օրվա ամեն մի վայրկյանին քո մասին չի մտածում, բայց նա կարող է տալ քեզ իր կեսը, քանի որ գիտի՝ դու կարող ես կոտրել իր սիրտը։
Ուրեմն՝ մի՛ վիրավորիր նրան, մի՛ փոխիր նրան, մի՛ վերլուծիր ու մի՛ սպասիր նրանից ավելին, քան նա կարող է։ Ժպտա, երբ նա քեզ երջանիկ է դարձնում, իմաց տուր նրան, երբ քեզ բարկացնում է, ու կարոտիր, երբ նա կողքիդ չէ։