Էլ Կլասիկո՝ աշխարհի ամենադիտարժան և սկզբունքային ֆուտբոլային հանդիպումներից մեկը: Էլ Կլասիկոն այն խաղն է, երբ անգամ ֆուտբոլ չսիրողներն են սպասում հանդիպմանը: Էլ Կլասիկոն այն խաղն է, երբ ոչ մի սերիալ և ոչ մի տատիկ չեն կարող ստիպել չդիտել այդ հանդիպումը: Երբեմն թվում է, որ ակումբային ֆուտբոլի սիրահարները բաժանվում են երկու մասի, մարդիկ ովքեր երկրպագում են Ռեալ Մադրիդին և մարդիկ ովքեր երկրպագում են Բարսելոնային: Այո կան այլ ակումբներ, որոնք ևս բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում, բայց իսպանական դերբին խամրեցնում է ցանկացած տիպի և ծագման թիմերի դիմակայություն:

 

Ինչպես և ում կողմից են հիմնադրվել այս երկու թիմերը.

 

1902 թ. եղբայրներ Պադրոս և Խուալիան Պալասիոսները հիմնադրեցին «Մադրիդ» ֆուտբոլային ակումբը (Madrid Football Club). 1920 թ. Հունիսի 29-ին կառավարությունը թիմին տվեց «արքայական» անվանումը, ինչը իսպաներեն հնչում է Real: Այստեղից է ծագել թիմի ներկայիս անվանումը(Real Madrid):

 

Կատալոնիայում գործում էր ֆուտբոլային ակումբ, որը 3 տարի ավելի շուտ էր հիմնադրվել, քան «արքայական» ակումբը: Թիմի հիմնադիր Ժոան Գամպերը թիմը անվանակոչել է ի պատիվ քաղաքի (FC Barcelona):

 

Հ.Գ. Սուպերկլասիկոն էսօր ա, Երևանի ժամանակով 19:30-ին:

 

Աշոտ Եսայան