Ի՞նչն է կապում Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին: Դեռ չեն սպիացել այն կռիվները, որտեղ իրար ինչ ասես ասում էին Փաշինյանն ու Մարուքյանը: Մեկը մյուսին մեղադրում էին իշխանությանը ծառայելու, Բաղրամյան 26-ի հաճախորդը լինելու մեջ:

 

Ամենավատ և զզվելի երևույթն է, երբ իրար հայհոյում են, վերջում էլ' թե բա տեսեք' մենք հանուն գաղափարի միանում ենք, որ փրկենք ազգը:


Ինչպե՞ս են միմյանց հետ համագործակցելու իշխանության հաճախորդներ՝ թունդ ընդդիմադիր Փաշինյանն ու եվրո իրավաբան Մարուքյանը:


Արդեն պարզ է. միանում են' մի քանի տոկոս ձայն հավաքեն, որ մյուս խորհրդարանում տեղ ունենան, դրանից հետո, ինչպես տեսել ենք նախկինում, նրանք մի թունդ վեճ կունենան ու կբաժանվեն' ինչպես չստացված ընտանիքներում է լինում, իսկ ռեկլամից հետո կսկսվի դաժան կինոն, որովհետև դուք ԱԺ չեք մտնի, ու ձայն չեք հավաքի, որովհետև ժողովուրդը ձեզ ճանաչում է որպես իշխանության հաճախորդ: Դուք էիք իրար ասում, ժողովուրդն էլ հավատում է ձեզ:


Իսկ ինչպե՞ս է լինում' կռվում են, հետո սիրում են իրար, ամուսնանում են… վերջում ամուսնալուծվում են. թե բա մենք իրար համար չենք:


Դուք իրար համար չեք, որովհետև դուք իշխանության համար եք…


Բարի բախտ

 

Արսեն Սանամյան