Ձմեռն ամենևին չի կարող պատճառ լենել նորաձևության միտումներից հրաժարվելու համար։
Ներկայացնենք, թե որ գույներն են նորաձև այս ձմռանը։
1․Զգացմունքային կարմիր, որն այս տարի բազմիցս հայտնվել է դիզայներների հավաքածուներում։
2․ Ծովափնյա կապույտ, որը հաղորդում է վստահություն, ճկունություն ու խորհրդավորություն։
3․Հարուստ զմրուխտը շարունակում է լինել առաջատար դիզայներների համար, որը գրավում է իր պայծառությամբ, շքեղությամբ ու առանձնանում կանաչի մյուս երանգներից։
4․Մանանեխի գույնը ևս շատ նորաձև է այս ձմռանը, որը հաղորդում է եռանդ ու էկզոտիկ տեսք։
5․Երկնագույնը ևս առկա է բազմաթիվ հավաքածուներում, որը կրողին հաղորդում է նրբություն, անհոգություն ու ազատություն։
6․Հանգիստ վարդագույնը վստահորեն առաջատար է 2016-ի ձմռանը։
7․Մոխրագույնը և նրա երանգները գրեթե միշտ նորաձև են ձմռանը, որը իդեալական է դասական կերպարի ստեղծման համար։
8․Ձմռան գույների մեջ առանձնանում է նաև շականակագույնի երանգները, որոնք հատկապես հիասքանչ են նայում կաշվե ու զամշե իրերի դեպքում։
9․Մանուշակագույնը անսպասելիորեն դարձավ տարվա ֆավորիտը։