Եղել են նաև ուրիշ ժամանակներ, երբ Հայաստանն իրոք ճիգեր էր գործադրում և փորձում էր դառնալ Եվրոպայի իրական մասնիկը:
Նկարում՝ Կովկասի ֆրանսիական միսիայի պատվիրակության հանդիպումը Հայաստանի առաջին Հանրապետության բարձրագույն հրամանատարական կազմի հետ, Երևան, 1919 թվականի ամռանը: Կենտրոնում՝ ՀՀ Զինվորական խորհրդի նախագահ և զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանն է: Ներկայացվող պատկերը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրված ֆրանսիական L’Image ամսագրի 1919 թվականի նոյեմբերի հատուկ համարից է:
Ռուբեն Շուխյան