Reuters-ի տեղեկություններով այսօր 90 տարեկան հասակում մահացել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն...
Եղբոր մահվան մասին լուրը Agence France-Presse-ին հաստատել է նաև Ռաուլ Կաստրոն՝Կուբայի ներկայիս առաջնորդը...

 


Կուբայի հեղափոխական զինված ուժերի մայոր Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում...

Ֆիդել Կաստրոն 1976 թվականի դեկտեմբերից՝ 30 տարի շարունակ եղել է Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը...

 

Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին...

 

Գագիկ Համբարյան