1. Համար 1: Սրանով ամեն ինչ ասված է: Այս օրը ծնված մարդիկ ստեղծագործող են, կրեատիվ, յուրօրինակ և չափազանց անկախ: Մի կողմից՝ նրանք ինքնավստահ մարդիկ են:
որոնք օրինակ են ծառայում մյուսների համար, մյուս կողմից՝ ինդիվիդուալիստ են և էգոիստ, ովքեր պատրաստ չեն հաշվի նստել մյուսների կարծիքի հետ: Նրանք հաճախ են
հանդես գալիս լիդերի և նախաձեռնողի դերում: Նրանք բավական ամբիցիոզ են և պատրաստ են ռիսկի դիմել իրենց նպատակին հասնելու համար: Նրանց բացասական
հատկանիշներից են իմպուլսիվությունը և համառությունը: Նրանց հաճախ դժվար է հարազատներին ցույց տալ իրենց զգացմունքների խորությունը:

 

2. Այս օրը ծնված մարդիկ առանձնանում են զգացմունքայնությամբ: Նույնիսկ իրենց կյանքում մեծ դեր չունեցող մարդկանց խնդրանքը նրանք անուշադրության չեն մատնում: 2-ը
հավասարակշռության և ամուր կապի սիմվոլ է: Նրանք լավ բիզնես գործընկերներ են, կոլեգաներ և կյանքի ուղեկիցներ: Սիրային պատմություն, որ նման է հեքիաթի. սա նրանց
հարաբերությունների մասին է: Այս մարդիկ հրաշալի դիվանագետներ են՝ անկեղծ, դաստիարակված: Սա նաև նկարիչների և ռոմանտիկների թիվն է: Նրանք հրաշալի աշխատում են
թիմում, բայց միևնույն ժամանակ՝ հակված չեն նախաձեռնություն ցուցաբերել և չեն սիրում ուշադրության կենտրոնում հայտնվել: Նրանք հակված են նաև դեպրեսիայի մեջ
ընկնելու:

 

3. Այս թիվը գեղարվեստական պատկերացման, ստեղծագործ ինտելեկտի, հաղորդակցվող լինելու նշան է: Սա փոխգործակցության և նեյտրալության նշան է: Այս օրը ծնվում են
լավատես մարդիկ, ովքեր կարողանում են երջանիկ լինել և վայելել կյանքը: Նրանց բնորոշ է մշտական սիրահարվածության վիճակը: Նրանք հումորի շատ լավ զգացողություն
ունեն, լավ ինտուիցիա, որի շնորհիվ միանգամից առանձնացնում են առավել կարևոր մտքերն ու մտահղացումները: Նրանց կարծիքին պետք է հատուկ ուշադրություն դարձնել:
Տխրության պահերին նրանք հակված են դեպրեսիայի, փոքր խնդիրներին մեծ նշանակություն տալու:

 

4. Պատասխանատու, բարի, լուրջ, հուսալի մարդիկ, ովքեր չեն վախենում բարդ խնդիրներից և անում են ամեն ինչ, որպեսզի դրանք հաջողությամբ լուծեն: Նրանց հաճախ են
դիմում օգնության խնդրանքով, ինչի հանդեպ նրանք անտարբեր չեն մնում: Այս օրը ծնված մարդիկ հրաշալի գործնական համբավ ունեն: Թվում է, թե չկա որևէ գործ, որը նրանք
անել չեն կարող: Նրանցից շատերը ճշգրիտ գիտությունների նկատմամբ հակում ունեն: Նրանք սթափ են վերաբերվում բոլոր անհաջողություններին՝ դրանք ընդունելով՝ որպես
անխուսափելի կենսափորձ: Սեփական սխալներից նրանք կարողանում են ճիշտ եզրակացություններ անել: Ցանկացած դժվարություն և խոչընդոտ նրանց ստիպում է առանց ուժերը
խնայելու հասնել ցանկալիին:

 

5. Սա ազատության սիմվոլն է: Նրանք շփվող են, հետաքրքրասեր և ունիվերսալ: Այս օրերին ծնված անձինք հակված են միստիկայի: Նրանց հետաքրքրում է անհայտ, տարօրինակ
յուրաքանչյուր բան: Նրանց խորհուրդ է տրվում շտապ հետևություններ չանել և չարագացնել իրավիճակները:

 

6. Սա սիրո և միմյանց հասկանալու, ազնվության և հավատարմության, ընկերության, ընտանիքի նշանն է: Նրանց մոտ շատ զարգացած է պատասխանատվությունը,
գեղարվեստական ունակությունները, հումանիտար գիտությունների նկատմամբ հակումը: Նրանք մեծահոգի են, օգնում են մյուսներին խորհուրդներով, նաև գումարով: Նրանք շատ
լավ ընկերներ են, ում կարելի է վստահել ամենակարևոր գաղտնիքները: Այս թիվը կապված է նաև խանդի հետ: Նրանք բավականին համառ են:

 

7. Սա խելացիության նշան է, որը հաճախ գերակշռում է զգացմունքներին: Նրանք շատ են սիրում կարդալ, պատրաստ են անընդհատ սովորել և իրենց կյանքը կապել
ինտելեկտուալ գործունեության հետ: Գիտության մեջ մեծ պոտենցիալ ունեն: Նրանց բացասական հատկանիշներից են փակվածությունը, վեճերի հակվածությունը, սարկազմը,
մեկուսացվածության հակումը, համառությունը:

 

8. Նումերոլոգիայում սա իշխանության, կառավարման սիմվոլն է: Նրանք հաճախ են իրենց գտնում քաղաքականութան մեջ, դառնում են կառավարման փորձագետներ: Երազում են
հասնել համընդհանուր ճանաչման: Խղճի խայթի զգացողությունը նրանց հատուկ չէ: Նրանց բացասական հատկություններից են ամբիցիոզ լինելը, չորությունը:

 

9. Նրանց մոտ շատ լավ զարգացած է գրելու ընդունակությունը: Լավ ընկերներ են, կյանքի ռոմանտիկ ուղեկիցներ, հետաքրքրված գործընկերներ: Նրանց հատկություններից մեկն
առատաձեռն լինելն է: Հեշտ են ներում: Պատասխանատու աշխատակիցներ են: Նրանց պակասում է սեփական գումարներին ավելի մեծ ուշադրություն դարձնելը:

 

10. Ամենահակասական թվերից մեկն է: Կամ ամեն ինչ, կամ ոչինչ: Սա նրանց հատուկ նշանաբաններից է: Նրանք սովոր են պարզ և ուղիղ գործողությունների դիմել, խուսափում
են ինտրիգներից, միշտ ընտրում են ամենապարզ և շիտակ ճանապարհը: Պարզ հոգի և մեծ սիրտ ունեն: Միշտ գրավում են մարդկանց ուշադրությունը:

 

11. Այս օրը ծնված մարդիկ դեռ մանուկ հասակից ընտրում են ներքին զարգացման ճանապարհը: Նյութական արժեքները նրանց հետաքրքրում են ամենավերջում, առաջին հերթին
հոգ են տանում իրենց հոգու մասին: Նրանք շատ լավ են հասկանում բառի ուժը, այդ պատճառով էլ զգուշությամբ գնահատում են այն, ինչ ասում են: Նրանց պետք է ուշադիր լսել:

 

12. Նրանք կյանքի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն և անմար էներգիա: Նրանք կարող են աշխարհը դարձնել ավելի լավը:

 

13. Ամենավիճելի թվերից մեկն է: Այս օրը ծնված մարդիկ որևէ մեկին չեն կարող անտարբեր թողնել: Այս թիվը կրողները միշտ ձգտում են կատարելության, նրանց կյանքում միշտ
փոփոխություններ են տեղի ունենում, ինչպես՝ անձնական կյանքում, այնպես էլ՝ աշխատանքի վայրում: «Ստաբիլություն» բառը նրանց բառապաշարից չէ: Նրանց բացասական
հատկություններից մեկը շրջապատի նկատմամբ անտարբերությունն է: Մեծ վեճից հետո հազվադեպ են երկրորդ շանս տալիս: Բավական ալարկոտ են, ինչը նրանց խանգարում է
հասնել ցանկալի արդյունքի:

 

14. Այս մարդիկ հավատում են բացարձակ ազատությանը՝ առանց որևէ սահմանափակումների: Պետք չէ փորձել նրանց առաջ սահմանափակումներ դնել: Այդ դեպքում նրանք ձեր
կյանքից առհավետ կհեռանան: Նրանք բավական բռնկուն են: Զայրույթի պահին իրենց չեն վերահսկում, ինչի համար հետագայում զղջում են: Հեշտ են սիրահարվում: Այս
մարդկանց անհրաժեշտ է զգուշությամբ վերաբերվել ֆինանսներին: