Կարծես թե Պուտինը փորձ է անում ռուսական կաշառակեր չինովնիկությանը սանձել։ Մեկին նստացնել տվեց, մյուսներին ակադեմիկություն ու դոկտորություն գջլելու համար խոստացավ քոթակել համակարգված կերպով, բոլորին՝ առանց խնայելու որևէ մեկին։
Իհարկե, վստահ եմ որ մեծ արդյունքների չի հասնի ճիշտ այնպես ինչպես Ուկրաինան չհասավ նույնիսկ հեղափոխական ճանապարհով։

 


Աստված իրենց հետ, գանք մեր գերազանցիկ բեռնակիրներին որոնց շարքերում նույնիսկ բժկագիտության դոկտորներ կան իրենց անգրագետ կիսատ պռատ ատամնաբուժություն իմանալով։ Մի մասն էլ թեկնածուական թեզեր են թռցնում որ իբր թե գիտնականի գլուխ ունեն ու անփախարինելի են ։

 

Հա, անփոխարինելի են բայց կաշառակերության ասպարեզում այլ ոչ թե իրենց գրաված պաշտոնում։ Իրենք իրենց գրաված պաշտոններում ոչ միայն ավելորդ են այլ ակնհայտ պատճառներով նաև խիստ վնասակար։
Սրանց ո՞վ է մաքրելու։ Միգուցե նորաթուխ ՀՀԿ կուսակցականները ։ Վայ չհավատացողին։

 

Համլետ Աբրահամյան