Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստացվում ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի' այսօր կատարած գրառումից, համաձայն որի' «Հանրապետական կուսակցության համագումարի ընդունած որոշումներից մեծապես կախված կլինեն քաղաքական ուժերի վերադասավորումներն ու ընդհանուր ձևաչափերը»:


Փաստորեն, ՀՀ Սահմանադրության հարգարժան հեղինակները սխալ են գրել, որ "Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով"...


Պետք է այսուհետ Սահմանադրության 2-րդ հոդվածը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ'
"Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է Հանրապետական կուսակցության որոշումների միջոցով"...


Իրականոթյունը թողած' ընկել ենք հեքիաթների հետևից...

 

Գևորգ Պետրոսյան