Բաքվի բռնապետի գավառական քարոզչամեքենան անթաքույց հիստերիայով է արձագանքել ԵՊՀ իրանագիտության ամբիոնում կազմակերպված «Խաղանին և պարսկախոս Շիրվանը» գիտաժողովին:
Զավեշտալի ցինիզմ և ակնհայտ անլրջության դրսևորում պետք է գնահատել հատկապես այդ քարոզչամեքենայի գրչակների այն պնդումը, թե գիտաժողովի միջոցով հայերը և իրանցիները պարսկականացրել են ադրբեջանցի բանաստեղծ Խաղանիին:
Նախ՝ գիտաժողովին զեկուցումներ էին ներկայացրել ոչ միայն հայերը և իրանցիները, այլ նաև իրաքցի քրդերը, աֆղանները և կովկասյան պարսիկները կամ թաթերը, իսկ հետո՝ միայն Բաքվի քարոզչամեքենայի «վառ երևակայությունը» կարող է «մոդելավորել» մի իրավիճակ, երբ իբր հնարավոր է պարսկականացնել հենց պարսից գրականության պարսկախոս և պարսկագիր դասականին: