Արաքսյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու դեմ նախապատրաստվող սադրանքի հետքերով...

 

Պարզվում է՝ ՀՀ դատական համակարգում անկաշառ ու ազնիվ գործելակերպը հարուցել է նույն համակարգի որոշ հնաբնակների վրդովմունքը: Շատերն են ասում, որ Վազգեն Ռշտունին դատական համայարգի ազնվագույն ու անբասիր եզակի պաշտոնյաներից է, ում օբյեկտիվությունն ու օրինապահությունը չէր կարող համակարգի ներսում միանշանակ ընդունվել... Պարզ է՝ անշահախնդիր արդարադատությունը որոշ դատավորների համար նույնն է, թե ջրից հանված ձուկը...

 

Իրազեկ աղբյուրները վկայում են, որ ստորին օղակներում «հայտնի բարքերի» սիրահարները սկսել են ընդվզել Ռշտունու դեմ, և ինչ-որ միջադեպի մասին տարածվող տեղեկատվությունները հենց այդ դժգոհության դրսևորումն են...

 

Միևնույնն է՝ Ռշտունու դիրքերը սասանելու փորձերը դատապարտված են ձախողման, իսկ ահա բախտախնդիր դատավորներն ապահովագրված չեն անակնկալների»: