Յոթ արտահայտություն, որոնք չի կարելի ասել բաժանվելիս.
1. «Չեմ ուզում քեզ ցավ պատճառել»
Բայց չէ՞ որ արդեն արել ես' բաժանման մասին խոսակցություն բացելով:
2. «Հարաբերություններ չեմ ուզում»
Իսկ ինչի՞ մասին էիր մտածում, երբ սկսում էիր դրանք:
3. «Ես հիմա շատ խնդիրներ ունեմ»
Հնչում է այսպես՝ ջերմություն ունեմ, արի բաժանվենք:
4. «Ես քեզ արժանի չեմ»
Խղճահարություն առաջացնել' սանձն իր ձեռքն առնելու համար: Ստորություն է, զզվելի է, մանկապարտեզ:
5. «Արի մի քանի տարի անց փորձենք, հիմա ես ուրիշ բաներով պիտի զբաղվեմ»
Ավելի լավ է' չէ, հը՞:
6. «Արի ուղղակի շփվենք»
Երբեք մի՛ հավատացեք նրան, ով այդպես է ասում: Նույնիսկ եթե սկսեք շփվել, ձեզանից մեկի մոտ զգացմունքներ կմնան, եւ չկա ավելի վատ բան, քան ընկերություն անել նախկին ընկերուհու (ընկերոջ) եւ նրա նոր ընկերոջ (ընկերուհու) հետ:
7. «Հիմա ես դրա համար ժամանակ չունեմ»
Ինձ ցույց տվեք գոնե մի մարդու, որը ժամանակ չգտնի այնպիսի հարաբերությունների համար, որոնցով իրոք հետաքրքրված կլինի:
Ընդհանրապես, եթե մարդը լրիվ անհիմն կերպով ձեզ առաջարկում է բաժանվել, ուրեմն՝ նա ձերը չէ եւ պատահաբար հայտնվել է սխալ տեղում: Նրան հեշտությամբ բաց թողեք եւ ուղղակի առաջ գնացեք: Հաջողություն: