Որքանո՞վ են մոտ իրականությանը կանանց և տղամարդկանց մասին կարծրատիպերը:

«Իմհոնեթ» հետազոտությունների լաբորատորիան վերլուծել է երկու սեռերի տասնյակհազարավոր ներկայացուցիչների պատասխանները և առանձնացրել կանանց և տղամարդկանց մասին առավել վառ տպավորությունները.

 1. Տղամարդկանց 53%-ը վեճի ժամանակ երբեք որևէ առարկա չի նետել դիմացինի վրա: Հարցված կանանց 60%-ը խոստովանել է, որ գոնե մեկ անգամ արել է դա:

2. Կանանց 31%-ը կարծում է, որ մեր մոլորակին պակասում է խաղաղությունը: Տղամարդկանց 29%-ը ձգտում է գիտության ոլորտում ավելի մեծ հաջողությունների և գիտելիքների: Դրա հետ մեկտեղ երկու սեռերի ներկայացուցիչները (կանանց՝ 26 %-ը, տղամարդկանց՝ 20%-ը) կարծում են, որ պետք է զարգացնել ընտանեկան արժեքները:

Картинки по запросу

3. Ինչի՞ մասին խոսել կնոջ հետ: Օրինակ՝ երրորդ երկրներում աղքատությանը վերջ դնելու միջոցների (հարցված կանանց 31%) կամ ժամանակակից քանդակների մասին (29%): Իսկ տղամարդիկ ավելի մեծ հետաքրքրությամբ կքննարկեն ենթատիեզերական կայանների առավելությունները (39%) կամ «հայրենական ավտոարդյունաբերության» փրկության հարցը (20%):

4. Տղամարդկանց մեծ մասը կնախընտրի գումար վաստակել (44%), մինչդեռ կանանց մեծամասնությունը երազում է ընտանեկան օջախի մասին (36%-ը 21%-ի դիմաց տղամարդկանց շրջանում):

5. 1 մլն դոլար շահելու դեպքում տղամարդը, ամենայն հավանականությամբ, փողը կներդնի բիզնես-նախագծերում, (42%-ը 27%-ի դիմաց՝ կանանց շրջանում), իսկ կինը փողը կտա ընտանիքին (հարցվածների 37%-ը):

6. Կանանց 82%-ը կարծում է, որ կարևոր է մաշկը խնամել, իսկ տղամարդկանց 64%-ը դա անհրաժեշտ չի համարում:

Картинки по запросу

 

 

7. Տղամարդկանց 65%-ը երբեք չի օգտագործում կոսմետիկա, իսկ 18%-ը դա շատ հազվադեպ է անում: Կանանց մեծամասնությունը (83%) կոսմետիկա օգտագործում է նվազագույնը երկու օրը մեկ անգամ:

8. Հարցված կանանց մոտ 45%-ը չի բացառում պլաստիկ վիրահատության հնարավորությունը (իսկ 55%-ը ոչ մի դեպքում դա չի անի): Տղամարդկանց շրջանում այս ցուցանիշը կազմել է ընդամենը 18% (և 80%-ը կտրականապես հրաժարվել է):

9. Տղամարդկանց 26%-ը ջինսերի վրա ծախսել է ավելի քան 5000 ռուբլի, կանանց՝ միայն 19%-ը:

10. Հարցված կանանց կեսը որոշում ընդունելիս առաջնորդվում է զգացմունքներով, այնինչ տղամարդիկ հիմնականում հիմնվում են ռացիոնալ եզրակացությունների վրա (հարցվածների 65%-ը):

Картинки по запросу

11. Տղամարդկանց կեսից մի փոքր ավել մասն ընդհանրապես չի պատրաստում տանը կամ դա անում է շատ հազվադեպ: Կանանց 71%-ը դա անում է նվազագույնը շաբաթը մեկ անգամ, իսկ 40%-ը՝ ամեն օր:

12. Տղամարդկանց մեծ մասը մեծ հաճույքով խոսում է համակարգիչների մասին և իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում (67 %), մինչդեռ կանանց կեսից ավելին աշխատում է խուսափել այդ թեմայից:

13. Կանանց գրեթե 40%-ը երբեք չի խաղում տեսախաղեր (իսկ 38%-ը՝ շատ հազվադեպ), տղամարդկանց 56%-ը դրանով զբաղվում է պարբերաբար, իսկ հարցվածների 22%-ը՝ ամեն օր:

14. Առաջարկված երկու ֆիլմերից՝ «Շոկոլադ» և «Ընդմիշտ Բեթմեն», կանայք ավելի հաճույքով կդիտեն առաջինը (73%), իսկ տղամարդիկ՝ երկրորդը (62%):

15. Տղամարդկանց 68%-ը կարողանում է վարել փոխանցման մեխանիկական տուփով ավտոմեքենա, իսկ կանանց միայն 35%-ը կարող է հպարտանալ իր այդ հմտությամբ: