Ցավոք, մեր ուսանողներն ապրում են մի երկրում, որտեղ չգիտեն, թե ինչ են անելու, երբ ստանան իրենց դիպլոմը, ու այդ իսկ պատճառով բոլորին խորհուրդ եմ տալիս սովորել ոչ թե դիպլոմի համար, այլ լավ մասնագետ դառնալ։
Ամեն մեկդ էլ ունեք նպատակ ու ցանկություններ, և դրանց իրականացման համար անհրաժեշտ է ունենալ խելք ու նորմալ կրթություն։
Ես ձեզ վստահեցնում եմ, որ սովորող մարդու համար միշտ կգտնվի դասախոս, ով իր ողջ ներուժը կներդնի իսկական արդյուքն ապահովելու համար։
Հարգելի՛ ուսանողներ, շնորհավորելով ձեր տոնը՝ ցանկանում եմ հիշեցնել, որ ձեր ամենօրյա դասի գնալը հավասար է ձեր ծնողների արդար քրտինքին, որի շնորհիվ վճարվում է ձեր ուսումը։
Հարգելով ձեր ծնողներին՝ ձեր դասի գնալու ամեն օրը օգտագործեք գիտելիք ստանալու ու կրթվելու համար։
Հիշե՛ք, դուք ոչ մեկի համար չեք սովորում, սովորում եք միմիայն ձեզ համար, որպեսզի կարողանաք հետագայում դաստիարակել ու կրթել ձեր զավակներին և կարողանաք ապահովել նրանց և ձեր բարեկեցիկ ապագան։
Հիշեք 2. կրթված գրագետ մարդը առանց աշխատանք չի մնա երբեք... Կրթված մարդու կարիք և՛ մեր երկիրը ունի, և՛ արտասահմանը... Դուք հաստատ ձեր տեղը կգտնեք։
Անկախ Հայաստան