Հայստանի համար առաջնային խնդիրը ուղեղների արտահոսքն է, բազմաթիվ երիտասարդներ լքում են Հայաստանը դուրսը սովորելու և գործ գտնելու ակնկալիքով, իսկ ետ են վերադառնում շատ քչերը:
Օրերս ծանոթացա Արմինեի ու Արփինեի հետ, ովքեր նույնպես աշխատել էին ԱՄՆ-ում, սակայն որոշել են իրենց գիտական աշխատանքը շարունակեն Հայաստանում, ինչո՞ւ հարցիս, պատասխանը կարճ էր, գլոբալ խնդիրները նաև Հայաստանին են վերաբերվում և պետք է գիտությունը զարգացնել նաև մեզ մոտ:
Զարմանալի էր, որ 3 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո ուղղակի չէին մնացել այնտեղ, բայց և ուրախ էի, որ Ալցգեյմեր հիվանդության և Ուռուցքաբանության ոլորտում մեծ փորձ ունեցող երիտասարդները Հայաստանում են, այդ հիվանդությունները 21-րդ դարում մեծ թափով են տարածվում ու դրա յուրաքանչյուր ուսումնասիրություն կարող է մարդկային կյանքեր փրկել:
Հ.Գ.Պետք է մրցունակ դարձնել, ներհայաստանյան կրթությունը, իսկ աշխատաշուկան՝ հարմարեցնել միջազգային ստանդարտներին, որովհետև մեր նման պետությունների համար, մեկ երկու գիտական բացահայտումն ավելի շատ ներդրումներ կարող է խոստանալ, քան սրան նրան խնդրելը, որ մի փոքրիկ գործարան բացեն Հայաստանում:
Էդգար Խաչատրյան