Նոյեմբերի 9-ին ԵՄ-ի կողմից հրապարակվելու է Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ հերթական տարեկան զեկույցը, որն ամենախիստն ու քննադատականն է լինելու մինչև օրս հրապարակվածների շարքում: Չնայած դեռ մի քանի օր կա, բայց արդեն որոշ մանրամասներ հայտնի են դարձել մամուլին: Ըստ այդմ' այս տարվա զեկույցում խիստ քննադատության են ենթարկվում Թուրքիայում հատկապես իրավաքաղաքական ոլորտում գրանցվող հետընթացն ու բռնատիրական գործընթացները' անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարում իշխանությունների կամայական գործողությունները, ազատ մամուլի ոչնչացումը, արդարադատության ոտնահարումը, քաղաքական հաշվեհարդարներն ու բռնությունների աճը:

 

Լևոն Հովսեփյան