Մի անգամ, մի մարդ գնաց վարսավիրանոց, որպեսզի ինչպես միշտ իրեն սափրեին և մազերը կտրեին:

 

Նա սկսեց զրուցել իր վարսահարդարի հետ:

 

Շատ բաների մասին խոսեցին, և երկխոսությունը սահուն կերպով անցավ Աստծո մասին զրույցի:

 

Վարսավիրն ասաց.

 

– Ինչ էլ որ դուք ինձ ասեք, ես չեմ հավատում, որ Աստված գոյություն ունի:

 

– Ինչո՞ւ,- հարցրեց հաճախորդը:

 

– Բայց դա հենց այնպես էլ պարզ է: Բավական է միայն դուրս գալ փողոց, և հասկանալ, որ Աստված չկա: Եթե Նա գոյություն ունի, որտեղի՞ց այսքան հիվանդ և աղքատ մարդիկ: Որտեղի՞ց այսքան անտուն երեխաներ:

 

Եթե Նա իրոք գոյություն ունենար, չէր լինի ոչ ցավ, ոչ տառապանք: Դժվար է պատկերացնել սիրող Աստծուն, ով թողնում է, որ այսպիսի բաներ լինեն:

 

Image result

Հաճախորդը մի պահ մտածեց, բայց որպեսզի չվիճեր՝ լռեց: Եվ երբ վարսահարդարն ավարտեց իր աշխատանքը, հաճախորդը փողոց դուրս եկավ: Վարսավիրանոցից դուրս գալով՝ նա փողոցում մի չսափրված և անփույթ մազերով մի մարդ տեսավ: Նա այնպիսի անփույթ տեսք ուներ, կարծես մի քանի տարի չէր կտրել մազերը:

 

Այդ ժամանակ հաճախորդը վերադարձավ վարսավիրանոց, և ասաց վարսահարդարին.

 

– Իսկ գիտե՞ք, թե ես ինչ կասեմ ձեզ: Վարսահարդարներ գոյություն չունեն:

 

– Ինչպե՞ս թե, – զարմացավ վարսահարդարը: – Չէ՞ որ ես վարսահարդար եմ:

 

Image result

– Ոչ,- ասաց հաճախորդը: – Նրանք ընդհանրապես գոյություն չունեն աշխարհում, հակառակ դեպքում չէին լինի անփույթ մազերով և չսափրված մարդիկ, ինչպիսին այն մարդն է փողոցում:

 

– Բայց բանը վարսահարդարի մեջ չէ: Ուղղակի նա ինքը չի գնացել մազերը կտրելու և սափրվելու:

 

– Բանը հենց դրանում է, – հաստատեց հաճախորդը: – Ես էլ եմ դա ասում:

 

Աստված գոյություն ունի: Ուղղակի մարդիկ չեն փորձում փնտրել նրան և գնալ նրա մոտ: Ահա թե ինչու աշխարհում կա այդքան ցավ և տառապանք: