Քանի դեռ շարունակում ենք իրականությունից կտրված լինել, տարբեր ոչ ցանկալի իրողություններ ու փաստեր հաշվի չառնելով գործել, այս ռեժիմը շարունակելու է դատարկել երկիրը բոլոր առումներով ... իսկ «չընդունվող իրականությունը» տարբեր ոլորտներից է՝


- ժողովրդի մեջ ավելի շատ ռաբիս ոճի երաժշտություն լսողներ կան քան դասական


- մեծ մասը սերիալ է նայում՝ հայկական սերիալներ


- մարդիկ մուրաբան, պատշգամբը առաջ տալու թույլտվությունը կամ գոնե 90.000 դրամով աշխատանքը նախընտրում են ազնիվ ու խելացի

թվացող դեմքերից ու հրաշալի ծրագրերից, իսկ այդ ընտրությունը անողներին չի կարելի հայհոյել


- մոլեռանդ ռուսամետները պակասել են, բայց նրանք դեռ շատ են


- մարդիկ զզվում են թե իշխանությունից, թե ընդդիմությունից, սակայն իշխանական հեքիաթին ավելի շուտ ու հեշտ կհավատան քան ընդդիմադիր


- փողով ու «քաշով» իշխանության հետ նույնիսկ կապեր ունեցող մեկը ավելի նախընտրելի կլինի, քան ազնիվ ու աղքատ ընդդիմադիրը
շարունակելի ...

 

Դավիթ Գևորգյան