ՀՀ զինված ուժերը արդեն երկու օր է զգոն են պահում թշնամու բանակի զինվորներին: Մոտ երկու օր առաջ ադրբեջանական բանակի զինվորները փորձել էին մինապատել հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում գտնվող տարածքը: Սակայն մեր դիրքապահ տղերքի կողմից շատ արագ հայտնաբերվել էին ու «ծեծ ուտելով» հետ փախել:
Իսկ արդեն երեկվանից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կարծես մոռացել է իր տված հրամանի մասին՝ տարածքը մինապատել, և սկսել է լացակումաց հայտարարություններ տարածել:
Երեկ հայկական կողմը ամբողջ ՀՀ /Արցախ/ սահմանի երկայնքով կրկին «նեղել» է ադրբեջանական բանակի զինվորներին ու ստիպել է նրանց խելոք մնան:
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղոդրագրության համաձայն հայկական բանակը ռմբակոծել է Չեմենլի գյուղը: Զաքիր Հասանովի ղեկավարած նախարարությունը երևի մոռացել է հայտարարութան մեջ նշի, որ հենց Հասանովի հրամանով այդ գյուղում հավաքված են եղել հատուկ նշանակության ջոկատներ ու զին. տեխնիկա: Զաքիր Հասանովին արդեն փոխելու ժամանակն է , քանի որ նա և իր կառույցը մոռանում են նաև, որ Աղդամի կողմից միշտ իրենք են դիվերսիոն փորձեր անում, իսկ հայկական բանակը միայն դրանց դեմը առնում է, որպեսզի սթրվեն տեղները:
Անիմաստ հայտարարություններ ու մեղադրանքներ տարածելու փոխարեն կարող են ուղղակի այդ զինվորներին ու դրանց տեխնիկաները հանել տան գյուղի մեջից ու այլևս չփորձեն Արցախ ներթափանցելու ձախողված փորձերը ներկայացնեն իբրև հայկական կողմից անիմաստ կրակոցների տակ պահել:
Աշոտ Ասատրյան