«Աբդուլա Ֆրեր»՝ հայ եղբայների Պոլսի լուսանկարչական ստուդիան... «Աբդուլա Ֆրեր» («Abdullah Freres») Պոլսի հանրահայտ լուսանկարչական ստուդիան հիմնադրվել էր երեք հայ եղբայրների՝ Վիգեն, Հովսեփ և Գևորգ Աբդուլաների (Յուրմուզյան) կողմից: Նրանք ծնվել էին Պոլսի հայկական մեծապատիվ ընտանիքում: Եղբայների ծնողներն էին Աբրահամ Աբդուլան (Յուրմուզյան) և Ռոզա Բենկլիյանը, իսկ Աբդուլա ազգանունը ստիպված էր եղել ընդունել դեռևս եղբայների պապը, Աստվածատուր Յուրմուզյանը, քանի որ աշխատելիս էր եղել սուլթանական արքունիքում:
Աբդուլա եղբայների ֆոտոստուդիան, որոնք ի դեպ փայլուն կրթություն էին ստացել Եվրոպայում, բացվում է 1858 թվականին, շատ արագ մեծ համբավ է ձեռք բերում, և ընդամենը 5 տարի անց եղբայրները դառնում են արդեն սուլթանի արքունական լուսանկարիչները: Առաջին միջազգային ճանաչումը նրանց մոտ եկավ 1867 թվականին, երբ Փարիզում կայացած 2-րդ համաշխարհային ցուցահանդեսի Օսմանյան կասրության տաղավարում նրանք ներկայացրեցին իրենց կողմից արված բարձրակարգ լուսանկարչական բնապատկերները: Եղբայրները լուսանկարում էին նաև բազմաթիվ հանրահայտ մարդկանց, ինչպես Ֆրանսիայի կայսրուհի Էժենիին և Ուելսի արքայազն Էդվարդին' մայրաքաղաք Պոլիս նրանց այցի ժամանակ: Բացի Պոլսում գործող «Աբդուլա Ֆրեր» լուսանկարչատներից, 1886-ից բացվել և մեծ համբավ էր ձեռք բերել նաև Կահիրեի մասնաճյուղը:
«Աբդուլա Ֆրեր» ստուդիան հաջողության հասավ և Օսմանյան կայսրության մեծ քաղաքների առօրյա կյանքի լուսանկարչությունում, և մեծ վարպետությամբ արված դիմանկարային ժանրի պատկերներում: Եղբայների հիմնած լուսանկարչատունը գործեց մինչև 1900 թվականը, և պատմության մեջ մնաց որպես Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում այդ ոլորտում գործողներից լավագույնը:
Ռուբեն Շուխյան