Քաղաքականության մեջ հռչակագրային միջոցների կիրառումն իր տեղն ունի, սակայն մեզ համար անհրաժեշտ արդյունքը ստանալու համար ոչ թե հայտարարություններով պետք է հանդես գանք, այլ կատարենք այնպիսի կոնկրետ գործողություններ, որոնք որակապես կներազդեն իրավիճակի վրա, նոր վարքագիծ կպարտադրեն և միջնորդներին, և պաշտոնական Բաքվին: Դա հնարավոր է անել, սակայն, հավանաբար, հայկական գործող իշխանություններն ինչ-ինչ պատճառներով նախընտրում են պահպանել իրենց կրավորական դիրքը:

 

Արման Մելիքյան