Մեր նույնիսկ տեսական դեֆեկտներն արդեն խեղդող են դառնում:
Չմայած կուտակված միլիարդներին ու միլիոններին, ոչ կապիտալիստի ու ոչ էլ կապիտալիզմի հետք չկա երկրում: Հայաստանում ազատ լիբերալ կապիտալիզմը նոնսենս է:
Մենք չենք արտադրում որևէ ժամանակակից ապրանք ու մրցունակ չենք դրսում:
Հետևաբար միակ հնարավորը դա սեփական արտադրողով ու պրոտեկցիոնիզմի ռեժիմով ձեռնտու արտադրությունների առաջ տանելն է ու մասնագետների աճեցումը:
Էս բանն անելու ռեսուրս ևս չկա, եղած փողատերերը պարզ բանդիտներ են, նրանք չեն կարող որևէ մի բան զիջել, որովհետև մի քանի մոլեկուլ խելք էլ չունեն:
Ղեկավարությունն էլ նույն կարգի մարդիկ են:
Միակ ուղին երկիշխանական մշտական վիճակն է, որ խելքները գլուխը հավաքեն: Ինքնակամ, կամ հասկանալով ոչ մի բան չի ստացվելու:
Գողական, սպեկուլյատիվ, ֆինանսական, գռփած կապիտալը արտադրական չի դառնում, պետք է տիրապետող սուբյեկտը փոխվի: