Քամիներն անզոր են փոշիացնել այն ամենն, ինչ ինձ է պատկանում: Ես սովորել եմ կառչել իմ ունեցածից այնպես, ինչպես աշնան չորացած տերևն է կառչում ծառից:
Բայց ձմեռը գալիս է, ու չորացած տերևներն անպայման պոկվում են ծառից ու քշվում շա~տ հեռու:
* * *
Քամիներն ամենազոր են , կարող են պոկել ու տանել ինձանից այն ամենն, ինչ ես ունեմ, փոշիացնել այն, ինչ ինձ է պատկանում…
Որովհետև ձմեռն անպայման գալիս է…