Անբարոյականություն է, երբ պատերազմ ես հրահրում, կրակի բերան լցնում պետությանդ հարյուրավոր տղամարդկանց, կոտորում միտումնավոր ու հետո սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով տարածում սպանվածների երեխաների նկարները' գրելով, թե 7 ամիս է անցել, բայց նրանց աչքերը դեռ իրենց հայրերի «վերադարձի ճամփին» է:
Բաքվի բռնապետությունը սեփական ժողովրդի տառապանքները մի օր հատուցելու է ու շատ ծանր: Պատահական չէ, որ Իրանի հոգևորականները Իլհամ Ալիևի համար կանխատեսում են քադաֆիական վերջաբան:
Արտյոմ Տոնոյան