Կոմիտասի խմբերգերից կազմված համերգի բուկլետը... Ներկայացնենք մի բացառիկ կոմիտասյան մասունք. 1920 թվականի ապրիլի 18-ին Պոլսի «Պտի-Շան» ձմեռային թատրոնում կայացած համերգի բուկլետը: Ինչպես նշված է, Կոմիտասի տարբեր խմբերգերից կազմված այդ համերգին մասնակցել են «Կոմիտասյան հինգ սաները»:


1910 թ. Կոմիտասը Պոլսում ստեղծում է «Գուսան» երգչախումբը 300 անդամներով, որի առաջին համերգը տեղի ունեցավ նոյեմբերին նույն «Պտի-Շան» թատրոնում։ Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճյանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»։


Պատկերները՝ Օննիկ Ժամգոչյանի ֆեյսբուքյան էջից:

 

 

Ռուբեն Շուխյան