Յուրաքանչյուր ազգ հպարտանում է իր մեծերով և ազգի նվիրյալներով: Հայ ազգի նման նվիրական հատվածի մասին խոսելիս անհանար է չհիշատակել Մանթաշով անունը:
Ալեքսանդր Մանթաշովը ծնվել է 1842 թվականին Թիֆլիսիում: Մանթաշովը տիրապետել է մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն։ 1864 թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը բարեարի հորը' Հովհաննես Մանթաշովին, խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ և առևտրական հարաբերություններ հաստատել Գերմանիայի և Պարսկաստանի հայ վաճառականների միջև։ 1868թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում և առևտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջև։
1887-ին վաճառական հոր մահից հետո թողնում է մանուֆակտուրայի առևտուրը և Բաքվում զբաղվում նավթարդյունաբերությամբ:
Դառնալով Թիֆլիսի առևտրական բանկի (մասնաճյուղ է ունեցել Բաքվում ու Բաթումում) գլխավոր բաժնետերը՝ 1889-ին հիմնել է «Ալեքսանդր Մանթաշյանց և ընկ. առևտրական տուն» բաժնետիրական ընկերությունը (կապիտալը 1889- ին՝ 22 մլն, 1914-ին՝ 30 մլն ռուբլի):
Օտարերկրյա ընկերությունների հետ կատարել է մի շարք առևտրաֆինանսական գործարքներ և ավելի հարստացել: Նրա ընկերությունը մասնաճյուղեր է ունեցել Ռուսաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի տարբեր քաղաքներում:
Բարերարը հիմնադրել է Մանթաշյան առևտրական դպրոցը:
Մանթաշյանցի գումարներով կառուցվել են եկեղեցիներ (Փարիզի Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցու համար արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի շքանշանի), բազմաթիվ շինություններ Թիֆլիսում ու Բաքվում: Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։
Մեծանուն հայն այնքան ազդեցիկ ֆիգուր է եղել համաշխարհային նավթարդյունաբերական շուկայում, որ նրա հետ հաշվի են նստել այնպիսի նավթային մագնատներ ինչպիսիք են Ռոտշիլդներն ու Ռոքֆելլերները: Նա համարվել է ռուսական շուկայի ամնեակայացած ու մրցունակ գործարարը և այդ միլարդավորի դոլարների հասնող կարտելների սեփականատերերը հաշվի էին նստում թիֆլիսցի հայի հետ:
Նրա հովանավորությամբ են կրթություն ստացել բազմաթիվ հայ մտավորականներ՝ հաս-քաղաքական, հոգևոր գործիչներ, գրողներ (այդ թվում՝ Նիկողայոս Ադոնցը, Ա.լեքսանդր Խատիսյանները, Գարեգին Հովսեփյանը, Գևորգ Զ Չորեքչյանը, Ստեփան Շահումյանը, Կոմիտասը, Աիամանթոն, Հակոբ Մանանդյանը և այլք):
Մանթաշովը մահացել է 1911 թվականին Սանկտ-Պետերբուրգում և ամփոփվել է Թիֆլիսի հայոց Վանքի եկեղեցու գավթում (ներկայումս կործանված է):
Արմեն Հովասափյան