Այսօր ՝ հոկտեմբեր 21-ին, հայտարարություն տարածվեց, որ ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն հարձակում են կատարել հայկական դիրքերի վրա: Մեր սահմանապահները արժանի հարված են հասցրել թշնամուն , նրանք նահանջել են, ունեն զոհ ու վիրավորներ:

 


Ադրբեջանական բանակը հերքեց այդ ամենը, նույնիսկ հերքեց, որ զոհ ունեն, սակայն ժամեր անց համացանցում հայտնվեց զոհված զինվորի լուսանկարը: Ադրբեջանական ՊՆ-ն մի քանի ժամ առաջ հայտարարեց, որ այդ զինվորը զոհվել է խաղաղ պայմաններում այլ ոչ թե բախման ժամանակ ու նրանք դիվերսիա չեն կատարել: Սակայն պարզ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ուղղակի պահել իր սկզբից արված հայտարարության տեքստը:

 


Բայց ամենահետաքրքիրը այս պատմության մեջ այն է, որ զոհված զինվորը ընդհանրապես չի համապատասխանում հատուկ ջոկատայինի: Տեսքից ավելի նիհար ու մնացած հատուկ ջոկատայիններից տարիքով փոքր էր երևում: Փաստորեն Ալիևը արդեն երիտասարդ ու ոչ փորձառու զինվորներին ուղարկում է մատաղ լինելու: Ալիևը պարզ ցույց է տալիս, որ ունի զորքի խնդիր, այսինքն նա ունի նաև գումարի խնդիր, այս տարվա մեջ արդեն կրճատել է բանակին հատկացվող գումարի չափը, հիմա էլ զինվոր գնելու փոխարեն երևի նորակոչիկներին է ուղարկում դիվերսիոն գործողություններ անելու:

 

Աշոտ Ասատրյան