Ըստ ընդդիմադիր մամուլում տարածված տեղեկությունների՝ Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Յուսիֆ Յունուս օղլու Հաշիմովը սպանվել է երեկ երեկոյան։ Վերջինս զորակոչվել է Սումգայիթ քաղաքի Հաջի Զեյնալաբդին ավանից։
Ադրբեջանական պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև մամուլին յուրահատուկ է մահացած զինծառայողների մասին ոչ ճշգրիտ տեղեկություններ հաղորդելը։
Օրինակ՝ զինծառայողի սպանվելու վայրի մասին հաղորդվում է ոչ ճշգրիտ տեղեկություն։
Գուցե նաև երեկ երեկոյան սպանված զինծառայողը ձախողված դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքներից է։
Աշոտ Մովսիսյան