Երևանի գլխավոր դիզայները Արմենպրեսսին տված հարցազրույցում ասել է, թե քաղաքը պետք է իր բույրն ու ծաղիկը ունենա, բացատրքե այս մարդուն որ նախ քաղաքի ոչ թե գլխավոր ֆլորիտն է կամ պարֆումերը, այլ դիզայները։ Բայց ինձ շատ հետաքրքիր է, ինչ է անում Երևանի գլխավոր դիզայները մի քաղաքում, որտեղ քաղաքապետի թողտվությամբ քանդվում են հին շունությունները և որ օլիգարխն ուզի, քաղաքի ցանկացած մասում եվրոպատուհաններով, անաճաշակ էլիտար կոչվող շենք կկառուցի, այո ճիշտ եք՝ փող է լվանում։ Այս մարդը, ով իբր քաղաքի բրենդ է ստեղծում այսօր հայտարարել է, թե քաղաքի արտաքին ձևավորման յուրաքանչյուր տարրի համար գլխով է պատասխան տալու։
Ինձ թվում է այս մարդը անմեղսունակ է, կամ էլ ինքնասպան լինելու մեծ ցանակություն ունի։ Այս քաղաքի արտաքինը ձևափոխվում և աղավաղվում է ամեն օր, հենց այն պատկան մարմինների կողմից, որոնք վարձատրում են սույն ոչ ադեկվատ հայտարարություններ անող երիտասարդին քաղաքի գլխավոր դիզայների հաստիքի համար։
Եվ հետո, մեր քաղաքն ունի իր կերպարը, պատմությունն ու ավանդույթը այդ ամենը ընդամնեը պահպանել և գեղեցիկ մատուցեկ էր պետք, ոչ թե քանդել, իսկ հետո փորձել դրա ավերակների վրա այլ արհեստածին նախագծեր մտածել ու մսխել բյուջետային փողերը։
Գնահատելով մեր երիտասարդ դիզայների սրտացավությունը Երևանի նկատմամբ՝ ընդհուպ մինչև գլխով պատասխան տալու աստիճան, կարծում ենք ամենաճիշտ որոշումը կլինի այդ անիմաստ հաստիքը փակելը, հիմար նախագծեր չմշակելն ու դրանց համար բյուջետային փողորը մսխելը, և սեփական գլուխն էլ փրկելը։
Դավիթ Համբարձումյան