Նստարանի մոտ նստած կին կա՝ լավ չի երևում:
Ուրեմն մի քանի օրը մեկ, առավոտ շուտ, ժամի 8-ից , իր կամքով գալիս ա ա, ամբողջ բակը ավլում,,տերևները մի տաս անգամ լցնում հատուկ հետը բերած տուփի մեջ,տանում թափում, հետո սուս ու փուս գնում հաջորդ բակը:
Էսպես, առանց որևէ պայմանավորվածության, մարդը գործ ա անում ու դու հաստատ սկսում ես մտածել իր մասին,թե, բա ե՞ս իր համար ինչ անեմ:
Կոնկրետ մեր բակում, երբեմն գումար են տալիս, երբեմն սնունդ, հագուստ:
Էսօր ես էի շուտ արթնացել,նկատել եմ իրեն, սնունդ տվել,
ինձանից խնդրեց 38 համար տաք սապոկներ կամ բոթասներ:
Տանը գտա, բայց երկրորդը ունենալը չի խանգարի՝ թրջվել կա,մաշվել կա....
Երկու բառ գրեմ էս կնոջ մասին՝ շատ կիրթ է, միշտ չափի մեջ, ինտելեկտի պաշար եմ զգում, որը չի ցուցադրում, մի երկու անգամ լսել եմ,թե ոնց ա օրերաներից արիաներ երգում, հաճախ կողքին կտեսնես մի մեծ շուն, որի հետ կիսում է էդ օրվա ստացած սնունդը, աշխատանքը վերջացնելուց հետո նստում ա նստարանին, լուռ ու մունջ ծխում, հետո էդպես լուռ վեր կենում՝ գնում...Երբեմն էնքան շուտ ա գալիս,որ ոչ մեկս չենք հասցնում տեսնել, բայց բակի մաքրությունից երևում ա, որ Հասմիկը էստեղով անցել ա:
Այ էսպես մարդը գտել ա իր ապրելու ձևը:
Ոչ տրտնջում ա,ոչ բողոքում...
Սուս ու փուս մաքրում ա առավոտից իրիկուն,առանց աշխատավարձ....
Գուցե քաղաքապետարանը ու մարզպետարանը էս պատասխանատվության զգացում ունեցող կնոջը աշխատանքի ընդունե՞ն:
Թե՞, հենա ա ձրի մաքրում ա քաղաքը, էլ ու՞ր գումար ծախսեն;
Ես խնդրում եմ 38 համարի տաք կոշիկ, տաք կուրտկա, ու տաք հագուստ իր համար: Նաև սնունդի կարիք ունի:
Լալա Մանուկյան