Քանի որ Վիկտոր Դալլաքյանի մամլո ասուլիսը նորից ամրապնդեց այն վարկածը, որ մեր քաղաքական դաշտը դեռևս լցվելու է նոր' <<ընդդիմադիր >> ու մառազմատիկ կուսակցություններով' ակամայից հիշեցի աշխարհի ամենաաբսուրդ կուսակցություններից մի քանիսին'
1. Օրինակ' Դանիայի << Աշխատանքից բարեխղճորեն խուսափող գործազուրկների >> կուսակցությունը հիմնադրվել էր հումորիստ Յակոբ Հաուգաարդի կողմից 1979թ-ին : Հումորիստը կուսակցության հիմնական նպատակներն էր հռչակել' Ամանորին միայն լավ խաղալիքների բաժանումը, լճերում լողացող բադերին ու կարապներին ամենալավ սնունդով ապահովելը և այլն : Ի զարմանս հենց հումորիստի կուսակցությունն այնքան մասսայականություն վայելեց, որ 1994-ին բավականին մեծ թվով ձայների շնորհիվ ներկայացվեց Դանիայի Պառլամենտում :
2. Մեկ այլ' Կանադայի << Ռնգեղջյուր >> կուսակցությունը, հիմադրվել էր 1963թ-ին Ժակ Ֆերոնի կողմից: Կուսակցությունը պատմության մեջ հիշվեց նրանով, որ իշխանության գալու դեպքում կուսակցականները սպառնացել էին պատերազմ հայտարարել Բելգիային' եթե վերջինս մի ճամպրուկ բելգիական գարեջուր չնվիրի կուսակցականներին : Հետաքրքիրն այն է , որ Բելգիան <> իրագործել էր կուսակցության պահանջը :
3. Եվ վերջում ամենամառազմների շարքից է նաև1989 թ-ին Լեհաստանում կոմունիզմի տապալումից հետո ստեղծված <> կուսակցությունը : Կուսակցության հիմնական նպատակը երկրում բացի գարեջրից' այլ խմիչքներից ազատվելն էր, քանի որ նրանք համոզված էին, որ մյուս խմիչքները անմիջապես հարբեցնում են մարդուն : Ի զարմանս հենց կուսակցականների պառլամենտական ընտրությունում մեծաթիվ քվեարկողների շնորհիվ կուսակցությունը 15 մանդատ ստացավ Լեհաստանի Պառլամենտում :
Այսքանից հետո չենք զարմանա, եթե շուտով մեր երկրում հիմնադրվեն վերը թվարկված կուսակցությունների հայկական տարբերակները, օրինակ <>, << Եթե կանաչի, ապա միայն թարխուն >> , << Հայկական կոնյակն ընդդեմ քաղաքական համակարգի >>, << Ոսկե Ցլիկը և նրա ընկերները >>, << Շրջադարձ դեպի անհայտություն >> և էս տեսակ այլ կուսակցություններ : Մեկ է մնում եմ այն համոզմունքին, որ խաղաղ պայքարի այլ ֆորմատներ են հարկավոր :) :
Անիկ Մարգարյան