Շիադավան մուսուլմանների համար Աշուրան այս տարի Ադրբեջանում կանցկացվի աննախադեպ սահմանափակումներով. բանը հասել է նրան, որ մարդկանց անգամ թույլ չեն տալիս տնից դուրս գալ և մզկիթներում նամազ անել:

 

Նմանօրինակ մի դեպք այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի մեծությամբ 2-րդ քաղաք Գյանջայում: Մի խումբ երիտասարդների թույլ չեն տվել գնալ մզկիթ և կատարել իրենց կոնական արարողությունը, ինչին ի պատասխան երիտասարդները նամազ են արել Գյանջայի ռուս ուղղափառ եկեղեցում:

 

Ադրբեջանի բարձր բեմերից երբ խոսում են կրոնական ազատությունների մասին, հավանաբար, այսպիսի դեպքերն են նկատի ունենում....

 

Աշոտ Մովսիսյան