Իմ ուղեղում չի տեղավորվում մի բան։
Ոնց կարայինք մենք վերջին մեկ ու կես դարերի ընթացքում ստեղծեինք Եկմալյան, Կոմիտաս, Խաչատուրյան, Սպենդիարյան, Միրզոյան, Հարությունյան, Տերտերյան, շատ ու շատ ուրիշներ, ով ամբողջ կյանքը նվիրվել են ազգային երաժշտության տարբեր դրսևորումների վերծանելուն, վերակենդանացնելուն, ստեղծելով հսկայական մշակութային շերտ, ու դրանից հետո մեր օրերում, մեր աչքերի առաջ այսօր տապալվեինք գարշելի "ազգային" երաժշտության այսօրվա մակարդակի։ Սխալվում է նա, ով կասի, թե ռաբիզը, թրքական մելիքմները, սինտեզով 15 րոպեյում գրված երաժշտությունները ու 10 րոպեյում գրված բառերը ազգային երաժշտությունը չեն։ Դա այսօրվա ազգային երաժշտությունն է։ Դա են սիրում, նախընտրում, լսում մեր ազգի գրեթե ամբողջ կազմը՝ դրանով իսկ դարձնում դա ազգային։ Թրքական, պարսկական, արաբական, հունական երաժշտության արձագանքները մեր երաժշտության մեջ շատ ավելի են, քան բուն հայկականը։ Հայերեն լեզվով թուրքական, հայերեն լեզվով պարսկական, հայերեն լեզվով այլազգի երաժշտությունը փոխարինել է բուն հայկականը։
Կոմիտասը ասում էր մոտավոր սենց մի բան, որ հայկական երաժշտությունը ստանալու համար պետք է վերցնել ժողովրդի կողմից օգտագործվող երգերը, մաքրել դրանք դարերի ժանգից, թրքական ավելացված շերտերից ու աննկարագրելի գարշահոտությունից ու դրա խորքում կգտնեք հայկական իրական երաժշտությունը։ Ու հարցը նրանում չի, որ հիմա էտ ժանգից մաքրող չկա. կա, շատ լավ էլ մաքրում են։ Խնդիրը նրանում է, որ ժանգ ավելացնողները շատ ավելի շատ են ու շատ ավելի պահանջված։ Չպետք է կլկլոց արտաթորող թերուսը վաստակի մի քանի հարյուր անգամ ավել գումար, քան օրինակ ամբողջ կյանքը շարականների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետը։ Այս էլ թողնենք, մի գուցե շատ նեղ շերտի մասին եմ խոսում, բայց գոնե քան ժողովրդական երգերը մշակող ու հասարակայնացնող բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող համույթի անդամները։
Այսօր կլկլոցը հայկական ազգային ամենատարածված ձևն է։ Պետք է ընդունել սա։ Բայց չպայքարել սրա դեմ մենք իրավունք չունենք։
Սեդրակ Մկրտչյան