Սիրիայի հյուսիսում թուրքական զինուժն ու վերջինիս կողմից հովանավորվող ընդդիմադիր ուժերը շարժվում են Դաբիկի ուղղությամբ:
Դաբիկը գտնվում է Իսլամական պետության (ԻՊ) վերահսկողության տակ և համարվում է այն վայրը, որտեղ ապագայում խաչվելու են մուսուլմանների և խաչակիրների (Արևմուտքի) բանակները և մուսուլմանները հաղթելու են (Մուսլիմ. Սահիհ):

 


Այնուամենայնիվ, Թուրքիան առավելապես վտանգ է զգում Սիրիայի քրդերից: Թուրքերն այդքան ցանկություն չունեն կռվելու ԻՊ-ի դեմ, որքան՝ քրդական ուժերի դեմ: Պատահական չէր, երբ ԻՊ-ի կողմից վերահսկվող Մանբիջը պաշարել էին քրդերը, Թուրքիայի հովանավորության տակ գտնվող սիրիական ընդդիմադիր ուժերը դադարեցրին այլ ռազմաճակատներում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները, որպեսզի իսլամականները կենտրոնացնեն ներուժը հենց Մանբիջի ուղղությամբ շարժվող քրդական ուժերի դեմ:

 


Այնպես որ, եթե նույնիսկ Դաբիկը, այնուհետև ալ-Բաբը Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ընդդիմադիրները նվաճեն ԻՊ-ից, նրանց հիմնական խնդիրը կարճաժամկետ հեռանկարում կլինի քրդերին Եփրատի արևմտյան ափից քշելը, իսկ երկարաժամկետ հեռանկարում կլինեն արդեն Եփրատի արևելյան ափին ամրացած քրդական տարածքները:

 

Սարգիս Գրիգորյան