Հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի պատմության ամենադաժան օրերից մեկն է: 1993 թ. հենց այդ նույն օրը երկիրը կանգնած էր քաղաքացիական պատերազմի և մասնատման սպառնալիքի առջև: Մոսկվան վերածվել էր մարտադաշտի, որտեղ կառուցվում էին բարիկադներ, ազատորեն շրջում էին տանկեր, մի խոսքով շունը տիրոջը չէր ճանաչում:

 

Շատերը Ռուսաստանում չեն կարողանում ներել Ելցինին պառլամենտի վրա կրակ բացելու հրաման տալու համար: Բայց համանման որոշման անլընտրանքը նույնիսկ տարիների հեռավորությունից չի նշմարվում: Պետք էր մի կերպ սահմանափակել այդ պառլամենտի իշխանությունը, որը վտանգ էր ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև նախկին խորհրդային հանրապետությունների համար, այդ թվում և Հայաստանի:

 

Կարպիս Փաշոյան