«Սարսանգի ջրամբարն է։ Կարևորագույն բանն աշխարհում ջուրն է, ԽՄԵԼՈՒ ջուրը։ Այն գնալով պակասում է, իսկ մենք ՈՒՆԵՆՔ Սարսանգի ջրամբարը։))) Դե պատահական չի, որ հենց այդ կողմի՝ արևելյան սահմանից « հարևանները» հա փորձում են մեզ անհանգստացնել։ Երևի իրենք էլ անհանգստացած են մի բանով.. թե չէ էլ ինչու....։))))


«Նշենք, որ Սարսանգի ջրամբարի թեման անմիջականորեն կապված է Թարթառ գետի հարցի հետ:
Թարթառը ունի ոռոգիչ և էներգետիկ մեծ նշանակություն: Գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որն ունի ավելի քան 600 մլն մ3 ծավալ: Ջրամբարին կից կառուցվել է համանուն ջրաէլեկտրակայանը»։ ( Քաղվածք)
Հ.Գ. Այն ունի շատ կարևոր ստրատեգիական նշանակություն ոչ միայն որպես ոռոգման կամ խմելու ջրի լրջագույն պաշար, այլև՝ իբրև պաշտպանական (հարձակողական) «զենք»։) Մնացածն էլ ինքնուրույն՝ Վիկի.. բայց ամենից վտանգավորը Սարսանգի ջրամբարի ՍՊԱՆԻՉ գեղեցկությունն է։։) այն կարող է լինել ԲՈՒՆ, ինչպես նաև փոխաբերական իմաստով»:

 

Նազենի Հովհաննիսյան