Իլհամ Ալիևն օրենսդրորեն ամրապնդեց իր ընտանիքի իշխանական դիրքերն ու կարող է դեռ երկու-երեք տասնամյակ էլ մնալ երկրի նախագահի պաշտոնում: Դա նշանակում է, որ մենք չպետք է ակնկալենք, որ իր օրոք Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի հարցում կարող է մեղմվել:

 

Հետևաբար կամ ինքներս կփոխենք սեփական բանակցային մոտեցումները և կձևավորենք մեր շահերը լավագույնս ապահովող փաստարկների համակարգը, որը նաև համապատասխան քայլերի ծրագիր է իրենից ներկայացնելու, կամ էլ ստիպված ենք լինելու կրկին դիմակայել ադրբեջանական զինուժին ռազմի դաշտում:

 

Արման Մելիքյան