Թուրքիան Սիրիա ներխուժումից ի վեր, թերևս այսօր տվել է ամենաշատ մարդկային և զինտեխնիկայի կորուստ: Այսօր Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանին , դեռևս անհայտ զինված խմաբորումների կողմից հարձակման է ենթարկվել թուրքական ռազմական ավտոշարասյունը : Թուրքական ռազմական ավտոշարասյունը թուրք-սիրիական Ջեյլանփինար սահմանային անցակետով անցել է դեպի Սիրիա և ուղղություն վերցերլ դեպի Թել Հալաֆ սիրիական բնակավայր :

 

Ռազմական ավտոշարասյունը սիրիական կողմում ենթարկվել է հրթիռային հարձակման, որի հետևանքով ոչնչացվել է զինվորներ տեղափոխող վեց բեռնատար, երեք մարդատար ամենագնաց, կցորդներով տեղափոխվող հինգ տանկ, ինչպես նաև երեք բեռնատար, որոնք տեղափոխելիս են եղել պայթուցիկ նյութեր : Մարդկային զոհերի թիվն անցնում է 50-ը : Թուրքիայի գլխավոր շտաբը հաստատել է ավտոշարասյան վրա հարձակումը, սակայն վնասների և մարդկային կորուստների մասին լռում են:

 

Կարեն Հովհաննիսյան