Թուրքիայում վերաթաղել են հայ ժողովրդի դահիճ Էնվերի եղբորը՝ Նուրի փաշային, ում գլխավորությամբ Գանձակից մինչեւ Բաքու ընկած շրջաններում օսմանյան զորքերն ու Կովկասի թաթարների զինված ստորաբաժանումները 1918 թ. ամռան-աշնան ամիսներին բնաջնջել են շուրջ 100 հազար հայերի (միայն Բաքվում ու շրջակայքում զոհերի թիվը հասել է 30.000-ի): Ի դեպ, նա Ադրբեջանում համարվում է ազգային հերոս, որը «կոտորածներից» փրկել է Բաքվի մահմեդական բնակչությանը...
Բաքվի հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչ Նուրի փաշան պատերազմից հետո Բաքվի հայերի հարստությունը յուրացնելով՝ դառնում է մեծահարուստ գործարար ու արդյունաբերող, Ստամբուլում զենքի ու զինամթերքի գործարան է հիմնում: 1949թ. մարտին գործարանն ուժեղ պայթյունի հետևանքով փուլ է գալիս, Նուրին մնում է փլատակների տակ:
Հայե՛ր, գիտե՞ք, որ