Դեղաբույսը բուժական առումով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ:
Դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը:
Թուրմը թրջոցների և լվացումների ձևով օգտագործում են աչքերի բորբոքական պրոցեսների դեպքում :
քթով ներշնչելու ձևով' հարբուխի ժամանակ:
Արյան բարձր ճնշման դեպքում.
– Փոշիացրած 1 ճ/գ ուրցը խառնեք 0,5 կգ մեղրին։ Ընդունեք մեկական թ/գ, օրը 2-3 անգամ։
– Խառնեք իշառվույտի, ջղախոտի, ձիաձետի, ուրցի, սամիթի խոտերը (3։3։2։2։1)։ Հումքի 3 ճ/գ-ն 2 ժամ թրմեք ջերմապահի մեջ 400 մլ եռջրով։ Քամեք, խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ։ Օգնում է հիպերտոնիայի սրացման դեպքում։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Սկսվող հիպերտոնիայի դեպքում.
Խառնեք ուրցի, խնկածաղկի խոտերը, երիցուկի ծաղիկը (3։2։1)։ Հումքի 1 ճ/գ-ն մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ, անկախ ուտելուց։
– 50 գրամ չոր ուրցի խոտին ավելացրեք 500 մլ զտված սառը ջուր, եռացրեք (5 րոպե կրակի վրա), թրմեք 30 րոպե, քամեք, ավելացրեք 200 մլ բռնչի սովորականի (Viburnum) հյութ եւ 150 գ մեղր։ Լավ խառնեք, լցրեք ապակե տարայի մեջ, կիպ փակեք։ Պահեք հով տեղում։ Խմեք 1 ճ/գ, խառնած 100 մլ ջրի հետ, օրը 2-3 անգամ։
Բրոնխիտի դեպքում.
Խառնեք ուրցի, խնկածաղկի խոտերը, դաղձի տերեւը (4։1։1)։ Երեկոյան խառնուրդի 6 ճ/գ-ն լցրեք ջերմապահի մեջ, ավելացրեք 1 լ եռջուր, թրմեք 10 ժամ, բաժանեք մասերի, քամեք, խմեք օրվա ընթացքում։ Որպեսզի ժամանակի ընթացքում թուրմի օգտակարությունը չնվազի' 20 օրը մեկ խնկածաղիկը կամ դաղձը փոխարինեք մասուրի պտուղով, սրոհունդով։ Բուժումը երկարատեւ է։
Ուրցով պատրաստուկների չափաբաժինը խախտելու դեպքում կառաջանա սրտխառնոց։ Ուրցը հակացուցված է լյարդի եւ երիկամների հիվանդությունների, ստամոքսի խոցի, առիթմիայի դեպքում, նաեւ հղիներին։
Դեղաբույսի երկարատև օգտագործումը, որպես բարդություն, կարող է առաջ բերել նաև վահանագեղձի հիպոֆունկցիա: