Պիստակը դրական ազդեցություն է ունենում սրտանոթային առողջության վրա՝ զգալիորեն կրճատելով բորբոքային գործընթացներն օրգանիզմում: Փեն-Սթեյթ համալսարանի կենսաբանները պնդում են, որ պիստակն օժտված է պոտենցիալով՝ ընդդեմ սրտի գործառույթի վնասման:
Այն պարունակում է շատ կարևոր սննդանյութեր՝ նշում են ամերիկացի բժիշկները, որոնք ուսումնասիրել են պիստակի օգտագործման ազդեցությունը 30-70 տարեկան մարդկանց վրա:
Բժիշկները վերահսկել են խոլեսթերինի, լիպիդների, լիպոպրոտեինների մակարդակը փորձի մասնակիցների արյան մեջ, նրանց զարկերակային ճնշումը, սրտի ռիթմը և արյան հոսքը զարկերակներում:
Չափվել է նաև բորբոքային մարկերների ակտիվությունը: Ամենօրյա սննդակարգին պիստակ ավելացնելը նպաստել է արյան մեջ խոլեսթերինի, վնասակար ճարպերի, շաքարի, ճնշման զգալի նվազեցմանը, նաև նվազեցրել է բորբոքումը բջջային մակարդակում:
Վրեժ Հովսեփյան