Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի մանլկավիկները փորձելով սևացնել և վարկաբեկել ընդդիմադիրներին և հատկապես հուլիսի 15-ին տեղի ունեցած չհաջողված պետական հեղաշրջման կազմակերպիչներին ինչ հիմար բան ասես չեն հնարում...Էրդողանը այն կազմակերպելու մեջ մեղադրել է կրոնական քարոզիչ Ֆ.Գյուլենին...Հիմա էլ Գյուլենի գլխին այլ "գործ" են սարքում...Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է,որ հուլիսի 15-ի պետական հեղաշրջման նպատակն է եղել Թուրքիայի կբաժանումը Հայաստանի և Քրդստանի միջև...

 

"Ցանկանում էին իրականություն դարձնել 100 տարի առաջ բաժանված քարտեզները",-շարունակել է իր ելույթը Զեյբեքչին...

 

Ինչպես ասում են՝No comment...Այսպես շարունակվելու դեպքում կպարզվի,որ հեղաշրջման կազմակերպիչների մեջ են նաև Քիմ Քարդաշյանը և Դեն Բիլզերյանը...

 

Գագիկ Համբարյան