Գիսանե Պալյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Ստեղծագործում է մեծ դուստրս՝ Մարին.... գնահատեք...
...
Անձրևի կաթկթոցը ինձ դուրս բերեց կիսաքուն վիճակից: Ճիշտ է, աչքերս դեռ չէի բացել, բայց շուրջս կատարվող ամեն բան հասկանում էի և, նույնիսկ տեսնում: Այո՛, տեսնում:

 

Փակ աջքերիս առաջ մի տեսարան էր գալիս. սենյակս՝, սենյակիս կիսաբաց դուռը, փոքրիկ դարակները, երկնագույն պատերը, դաշնամուրն ու պատուհանից այնկողմ գտնվող մոխրագույն, բայց հիանալի քաղաքը: Պատուհաններն այնքան մեծ էին, որ մի ամբողջ աշխարհ կարող էիր տեսնել: Թեև այդ աշխարհը սահմանափակվում էր բարձր ծառերով, բնությամբ ու հեռվում երևող մանուշակագույն սարերով, բայց այդ աշխարհն այնքա՜ն հմայիչ էր, գեղեցի՜կ, կանա՜չ: Այնտեղ ոչ ոք չկար:
Պատուհանը բացելուն պես զգում էի արդեն ընկեր դարձած անձրևի հոտը, որը խառնվելով բնության հոտին՝ ինձ երանություն էր պարգևում: Կանգնած պատուհանի մոտ՝ լսում էի մի հարազատ աղմուկ՝ կաթիլների աղմուկը: Մեկ թվում էր, թե անձրևը լալիս է, մեկ էլ, թե ուրախ խաղում է, թե իր խաղն է այդպիսին:

 

Եվ այս ամենն ընթերցողի մոտ այնպիսի՜ մեծ ցանկություն է առաջանում բացելու աչքերը, մոտենալու պատուհանին և տեսնելու այդ հիասքանչ պատկերը: Սակայն դժբախտ ընթերցողն ամեն առավոտ աչքերը բացելուն պես այդ գեղեցիկ պատկերի փոխարեն տեսնում է մի մութ սենյակ, փոքրիկ պատուհանից երևող շենքերի գագաթներ ու ալիքներն իրար խառնած մի խշշացող հեռուստացույց...