Աբսուրդի գագաթնակետն ա, երբ մեկին վիրավորելու համար «թուրք» են անվանում։ Հասկանում եմ, «թշնամի» իմաստն ունի, օտարության կոնտեքստ, բայց չափազանց ուռճացրած ա երբեմն ու ահավոր ռաբիզ «վիրավորանք» ա։ Ու «թուրքը» ավելի ա խոցում հայու գենը, քան ցանկացած այլ հայհոյանք։ Բայց զարմանալին էն ա, որ դեռ չեմ տեսել մի թուրքի, որը ազգակցին վիրավորելու համար «հայ» անվանի իրեն։ Upd.՝ բայց հաստատ անվանում են։

 

Հ.գ. ակամայից հիշեցի, մի մարդ կար, որը հենց մեկը մի բան էն չէր անում, ասում էր՝ հո ուդմո՞ւրտ չես։ Ինձ մի անգամ ասեց, ասեցի՝ հա, ուդմուրտ եմ, ու ցույց տվեցի ուդմուրտերեն ծննդականս, ես իրոք էնտեղ եմ ծնվել:))))

 

Մի խոսքով, մարդկանց ավելի հետաքրքիր վիրավորելու ձևեր կան, հո ուդմո՞ւրտ չեք, հանգիստ թողեք հարևան երկրին, նորարական մեթոդներ մշակեք։ Թե չէ տրանսլիտահայի «turk!!»ից մինչև չակրաների խորքը վիրավորվելը հայեցի չի։

 

Սյունե Սևադա