Ինքնագլուխ հայն ավելի վտանգավոր է,քան հայի գլուխն իշխել ցանկացող օտարազգին,որովհետև մեզ մոտ խիստ զարգացած է << փող աշխատելու արվեստը >>,ինչի դիմաց ակնկալվող արդյունքը,բացառապես, սեփական շահավետությունն է:

 

Բայց պակաս վտանգավոր չէ և այն,երբ օտարի կողմից կառավարվող հայի արժեհամակարգը' <<նյութապաշտությունն >> է:

 

Էս ամենը գալիս է չկրթվածությունից...

 

Արդյունքում,հասարակական կյանքը վերածվում է << խմբակային միավորների >>,թե որ << ախպերությունն >> իշխելու ավելի լայն հնարավորություններ կապահովի:
Ասել է,թե որպես համընդհանուր արժեհամակարգ,ձևավորված ազգային' մշակութային և հոգևոր ավանդույթներից,պարզապես գոյություն ունենալ չի կարող:

 

եզանում գերակա արժեք է դարձել << նյութ >>-ը,իսկ այդ չարիքը << քաբաբային մակարդակից >> այն կողմ անցնելու ընդունակություններ երբևէ չի ունեցել,և չի կարող ունենալ:
Այսուհանդերձ,ավելի քան պարզ ու հասկանալի է,թե քսան ու ավելի տարիներ ինչ հրեշավոր ծրագիր է իրականացվում մեր երկրում...Բառացիորեն' մասնատվում է հասարակության ամբողջականությունը:Եվ քաբաբային մտածողության,չկրթվածության արդյունքում,կամա-ակամա,էս ամենին մասնակից ենք' բոլորս:

 

Ձևեր թափել պետք չէ...

 

Մի կտոր հաց վաստակելու հնարավորությունը չկորցնելու,մի քանի հյութեղ պատառներ պոկելու,սարքովի փառքեր ու կոչումներ շորթելու,քաղաքական փոխշահավետ ներկայացումներում կայանալու,ու էլի տասնյակ նմանատիպ էժանագին ու հանցավոր ուրացումների դիմաց' մի ամբողջ ժողովրդի լինելիության հարց է վճռվում:
Էս << ներկայացումն >> արդեն նողկալի է:Իջեցրեք վարագույրները...

 

Ազատ Աբրահամյան