Հիմա, որ ասեմ՝ եթե չեք կարողանում աշխատել, ապա գնացեք թող աշխատողները գան, աշխատեն, պետք ա աչքներիդ փուշը դառնա՞մ:
ՀՀ ԿԳ նախարարի հանձնարարությամբ ապրիլյան պատերազմի մասնակից բոլոր ուսանողների ուսման վարձերը զեղչվելու են: Սակայն պարզվում է, որ Բուհ-երի կերած-տռզած ղեկավարությունը իրենց չափանիշներով են առաջնորդվում ու ուսանողի զինգրքույկի մեջ նշված «մարտական հերթապահությունը» չեն համարում մարտական գործողություն և Թալիշում, Մատաղիսում ծառայածներին զրկում այդ զեղչից:
Ես առաջարկ ունեմ ՀՀ ԿԳՆ-ին. զինգրքույկում նշված բոլոր սահմանային զորամասերի զինվորները, ովքեր ուսանողներ են, օգտվեն այդ զեղչից : Տնաշեննե՛ր, ապրիլին ողջ ազգը մասնակցեց պատերազմին, հիմա հինգ ամիս անց չե՞ք կարողանում կողմնորշվել, թե որ ուսանողն է մասնակցել, որը չէ: Թե՞ անպայման պետք է ոտքը, ձեռքը կտրած լինի, նոր համոզվեք...
Հ.Գ. Բուհ-երի ղեկավարությու՛ն, մի հատ հետույքներդ շարժեք, գիտական աստիճաններդ մի կողմ դրեք ու մտեք լսարան, էդ կռված տղերքի ձեռքերը համբուրեք... Հերիք եղավ...
Կարեն Հովհաննիսյան