Իհարկե, կարելի է հասկանալ, որ Ռ. Կիպլինգի ասած Մեծ խաղը ոչ մեկ չի չեղարկել ու Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատանում են' ազդելով նաև Հայաստանի վրա։ Կարելի է հասկանալ նաև, որ արևմտյան որոշ շրջանակներ չեն մարսում Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին' փորձելով իրենց հայաստանյան խողովակներով գաղջել ու բորշել ամեն բան, որ կարող է հային հուսադրել ու ոգևորել, որովհետև Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանն է։

 


Եվ, ուրեմն ի՞նչ պետք է փորձեն մարդկանց ուղեղներում ներարկել.
1. Ապրիլին զինվորը կռվում էր բահով։
2. Թշնամու 2 ուղղաթիռ խոցվեցին պատառաքաղներով։
3. Թշնամու տանկերը խոցվեցին քարերով։
4. Սպաները բանի պետք չեն, դավաճան են։ Ինչ արել են, զինվորներն են արել։
5. Զորահանդեսին եղած սպառազինությունը մերը չէ, Աստված գիտի ումն է։
6. Իսկանդերը պլաստիրինից է, Սմերչը' հողից, Սկադը' ռեզինից։

7. Հրթիռային ողջ համակարգի բանալին Կրեմլի պահակի տան նկուղում է։

 

 

Ու այսպես շարունակ... Մենակ թե կասկածն ընկնի մեջներս, մենակ թե եղած լավը չնկատենք, մենակ թե չարանաք, մենակ թե բոլորս բոլորի դեմ լինենք ու իրար կրծենք, մենակ թե մի օր էլ մենք մեզ հպարտ չզգանք... Եվ, այս ամենը գեբելսյան պրոպագանդայի ոսկյա կանոններով' հնարավորինս մեծ ու փչած ստերով։ Որովհետև մեր դաշնակիցը Ռուսաստանն է, իսկ դա դուր չի գալիս արևմտյան որոշ շրջանակների ու նրանց տեղական լակեյներին։ Ի դեպ, սրանց էլ կարելի է հասկանալ. տուն են պահում, պե՞տք է չէ ցույց տան, որ պայքարում են այդ դժնդակ Կրեմլի դեմ...

 


Իհարկե, իդեալական կլիներ, որ Ռուսաստանն ու Արևմուտքն իրենց հարաբերությունները մեր երկրի տարածքում չպարզեին ու մեզ չներքաշեին այս ախմախ թեմաների մեջ, մեզ հանգիստ թողնեին մեր սարերում մարդավարի ապրեինք, բայց չէ, ո՞նց կլինի, բա տուն պահողներն ի՞նչ անեն...
Մենակ մի բան չեմ հասկանում. էսքա՞ն պրիմիտիվ... ։) ։) ։)

 

Միհրան Հակոբյան