Լոլիկն այն բանջարեղենից է, որն առավել օգտակար է մզված վիճակում։ Դրա թարմ հյութը հարուստ է ակտիվ տարրերով, ուստի առողջությունը պահպանելու համար հարկավոր է ամեն օր մի բաժակ լոլիկի հյութ ըմպել:
Լոլիկի հյութը հարուստ է A, B6 և C վիտամիններով, որոնք բարելավում են տեսողությունը, ոսկրերի ու ատամների վիճակը:

 

Բացի այդ, այն նվազեցնում է խոլեսթերինի քանակը, օրգանիզմը մաքրում տոքսիններից, կանխում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացումը, բարելավում մարսողությունն ու կարգավորում աղիների աշխատանքը:

 

Սակայն լոլիկի հյութի ամենակարևոր հատկություններից մեկն այն է, որ այն զգալի նվազեցնում է օրգանիզմում քաղցկեղի առաջացմանը նպաստող ազատ ռադիկալների քանակը։
Բացի այդ, ճզմած լոլիկը կարելի է որպես դեմքի դիմակ օգտագործել, որը վերացնում է կորյակները, անհարթություններն ու նեղացնում լայնացած ծակոտիները։