ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան ԱՄՆ-ի կողմից այսօր Դեյր-էլ-Զորում սիրիական կառավարական բանակի ռմբակոծումից եկել է այն եզրակացության,որ պաշտոնական Վաշինգտոնն այդպիսով պաշտպանում է "ԻՊ"-ին...
"Եթե նախկինում մենք ունեինք կասկածներ,որ այդպիսով պաշտպանվում էր "Ջաբհաթ ալ-Նուսրա"-ն,ապա ամերիկյան կողմի այսօր սիրիական բանակաին հասցված հարվածներից հետո մենք գալիս ենք աշխարհի համար շատ սարսափելի եզրակացության՝Սպիտակ Տունը պաշտպանում է "ԻՊ"-ին...",-"Россия 24"-ի ուղիղ եթերում հայտարարել է Մարիա Զախարովան ...
Հիշեցնեմ,որ սեպտեմբերի 17-ին ամերիկյան օդուժը հարվածներ էր հասցրել Դեյր-էլ-Զորի օդանավակայանի մոտակայքում տեղաբաշխված սիրիական կառավարական բանակին,որի հետևանքով,ըստ РИА Новости-ի զոհվել էր 62 զինծառայող և 100-ից ավելը վիրավորվել էին...Ամերիկացիների ռմբակոծությունից հետո "ԻՊ"-ի զինյալները անցել էին հարձակման Ասադին հավատարիմ ուժերի վրա...
Շատ զարմանալի է,որ Մ.Զախարովան հիմա նոր է հասկացել,որ "ԻՊ"-ի և Սիրիայում մարտնչող այլ ահաբեկչական կազմակերպությունների թիկունքում կանգնած է Վաշինգտոնը...Ապացույցները բազմաթիվ են... "ԻՊ"-ի & Co-ի հովանավորներն են Սաուդյան Արաբիան,Քաթարը,Քուվեյթը,Թուրքիան՝երկրներ,որոնց տարածքում ամերիկյան ռազմաբազաներ են տեղակայված,իսկ իշխանություններն էլ մինչև իրենց որոշումները չհամաձայնեցնեն իրենց մայրաքաղաքաներում գտնվող ԱՄՆ-ը դեսպանների հետ,որևէ քայլ չեն ձեռնարկում...
ԱՄՆ-ի կողմից Ասադի բանակին հարվածներ հասցնելը կարող է բերել ռուս-ամերիկյան բաց առճակատման...Ամերիկյան օդուժի հարվածներն ուղղված էին հիմնականում Մոսկվային,որի ներգրավվելը սիրիական հակամարտությանը 2015 թ-ի սեպտեմբերից խառնեց Վաշինգտոնի և նրա դաշնակիցների խաղաքարտերը...Վաշինգտոնն այս քայլով նաև ցույց է տալիս իր դաշնակիցներին,որոնք հավանական է,կասկածում էին ԱՄՆ-ի վճռականության վրա,որ կշարունակի իր քաղաքականությունը Սիրիայում,որ այս հարցում նա անդրդվելի է...
Հետաքրքիր է...Ինչպե՞ս կպատասխանի Մոսկվան...
Գագիկ Համբարյան