Ջուր կրող հայուհին. 19-րդ դարավերջի լուսանկար... Ներկայացնենք կուժերով ջուր կրող դեռատի հայուհու լուսանկարը, որի հեղինակն է Դմիտրի Երմակովը:

 

Լուսանկարիչ Դմիտրի Երմակովը (1845-1916) ապրել և ստեղծագործել է Հարավային Կովկասի մշակութային կենտրոն Թիֆլիսում: 1896 և 1901 թթ. նա հրատարակել է իր հանրահայտ «Կովկասի, Պարսկաստանի, Թուրքիայի տեսարաններ և կերպարներ» հազարավոր պատկերներ պարունակող ֆոտոշարքերը' որոնք ներկայումս պատմական և ազգագրական մեծ արժեք են ներկայացնում:

 

 

 

Ռուբեն Շուխյան